ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

16-ամյա պատանին գողություն էր արել իրենց տնից

24.10.2022 11:51 Գողություն
16-ամյա պատանին գողություն էր արել իրենց տնից

Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 08.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել առանձնատուն և ննջասենյակից գողացել մոտ 210 000 դրամ:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում
բաժին են հրավիրել հաղորդում տված կնոջն ու նրա 16-ամյա որդուն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին խոստովանել է, որ իրենց բնակարանից գողությունն արել է ինքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: