1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձերբակալվածների մոտ կային բանալիներ ու դուռ բացելու գործիքներ

29.08.2023 13:25 Գողություն
Ձերբակալվածների մոտ կային բանալիներ ու դուռ բացելու գործիքներ

Հուլիսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ դռան փականը կոտրել-մտել են իր բնակարան: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր, իսկ ձեռնարկած գործողություններն արագ արդյունքի չհանգեցրին:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվեցին երկու ամիս անց: Պարզվեց, որ հիշյալ գողությունը կատարել են 42 և 39 տարեկան տղամարդիկ: Օգոստոսի 26-ի ցերեկը նրանք հայտնաբերվեցին Վաղարշյան փողոցում, ձերբակալվեցին և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ներկայացվեցին բաժին: Ձերբակալման պահին 42-ամյա տղամարդը դրամապանակին նմանվող առարկա էր նետել փողոցի աջ կողմում գտնվող արտադրական տարածքի պարսպից այն կողմ, իսկ բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց տղամարդու նետած իրը, որի մեջ կային 18 բանալի, բանալու նմանվող երկաթյա երկու առարկա, երկաթյա երեք գործիք և մեկ խարտոց:
Կասկածյալներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: