1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություններ և գողության փորձ. պարեկների և Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Գողություններ և գողության փորձ. պարեկների և Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ ոստիկանության ՊԾ 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հուլիսի 1-ին, ժամը 03.05-ին, Հյուսիսային Ճառագայթ փողոցում հայտնաբերել, սառը զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 17 և 18 տարեկան երկու երիտասարդի: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ՝ 12 սմ շեղբի երկարությամբ, պտուտակահան և հարթաշուրթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրանք փորձել են գողանալ ավտոմեքենայի կողային հայելիներ: Արարատի մարզի Այգեվան գյուղի բնակիչ երիտասարդները խոստովանական բացատրություն են տվել, որ մոտ 10 օր առաջ գողացել են Արշակունյանց պողոտայում կայանված «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների կողային հայելիները, իսկ մարտի վերջերին 17-ամյա երիտասարդը գողացել էր Շիրակի փողոցում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: