43-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
05.01.2024 12:55
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 4-ին Մինսկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Էրիկ Ե.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: