ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հաղորդում տվողն ու գողացողը հանգստյան գոտու պահակն էր

12.12.2023 10:29 Գողություն

Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Բյուրական գյուղի հանգստյան գոտիներից մեկի պահակը և գողության մասին հաղորդում տվել: Նշված վայր ոստիկանության Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 16-ից դեկտեմբերի 6-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում Բյուրական համայնքի վարչական տարածքի հանգստյան գոտու պահեստարանի դռան փականը կոտրել, ապօրինի մուտք են գործել և գողացել բենզինային հոսանքահաղորդիչ (գեներատոր):
Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հենց հաղորդում տվողն է գողություն կատարողը: Դեկտեմբերի 7-ին հանգստյան գոտու պահակը գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 5-ի ժամը 21.30-ի սահմաններում հանգստյան գոտու պահեստարանից գողացել է 600 հազար դրամ արժողությամբ բենզինային հոսանքահաղորդիչը, որը տեղափոխել և պահել է Բյուրական համայնքի վարչական տարածքի դաշտամիջյան հատվածում:
Բյուրականցի 63-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: