ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բջջայինի գողը հայտնաբերվեց և խոստովանեց

09.10.2017 11:12 Գողություն

Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 46 երթուղու միկրոավտոբոսի սրահում անհայտը անձը 1948 թ. ծնված Սիլվա Հ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 28 հասցեից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: