ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին հեծանվի գողությունը

15.06.2024 11:20 Գողություն

Հունիսի 7-ի կեսօրին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի բնակիչ ոստիկանության Վաղարշապատի բաժնում տվել է հաղորդում, որ իրենց մուտքի չորրորդ հարկի աստիճանավանդակից գողացել են իր հեծանիվը: Տիրոջը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս:
Բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին միջոցներ, և պարզվեց, որ հեծանիվը գողացել է Ծաղկունք գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 9-ի առավոտյան տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին և խոստովանել արարքը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: