ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

16.11.2022 12:39 Գողություն
Սևանի քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 14-ի ժամը 00.01-ից նոյեմբերի 15-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում կտրել են Սևան քաղաքի Օղակաձև փողոցում գտնվող իր ավտոտնակի պատուհանի ճաղավանդակը և գողացել եռակցման սարք, անվահեցեր՝ անվադողերով, բենզինային գեներատոր, կուտակային մարտկոց, շինարարական ցանց և այլ գործիքներ՝ պատճառելով շուրջ 970 000 դրամի վնաս:
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Սևան քաղաքի բնակիչ երկու երիտասարդի: Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: