Պարեկները գողությունը կանխել և 23-ամյա երիտասարդին տեղափոխել են Շենգավիթի բաժին
16.12.2022 09:49
Արձանագրված դեպքեր
Պարեկների ամենօրյա և շուրջօրյա ծառայության հերթական արդյունքը գրանցվեց դեկտեմբերի 13-ի գիշերը: Ժամը 4.20-ին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ ծառայելիս մայրաքաղաքի պարեկները կանխել են գողության դեպք: Սրճեփ սարքից գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանել է, որ պտուտակահանի գործադրմամբ փորձել էր բացել սարքը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: