Հարմար գողոնը բենզասղոցն էր
Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, Գյումրիի Ղանդիլյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին բենզասղոց կար: Բաժնում նրանք խոստովանել են, որ բենզասղոցը գողացել են «Մալայա Զեմլյա» կոչվող թաղամասի մի տնից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել էին Թբիլիսյան խճուղու տնակից:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: