ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

17.02.2023 11:47 Գողություն
Էրեբունու քրեական հետախույզները գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 16-ին Նոր Արեշի 50-րդ փողոցում հայտնաբերել, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 45 և 26 տարեկան երկու տղամարդկանց՝ վերջինիս վարած «ԳԱԶել»-ով հանդերձ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Էրեբունու 3-րդ զանգվածի տներից մեկի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, ինչից հետո կոտրել են նշված տան նկուղի դռան փականը և այնտեղից գողացել սառնարան, գազօջախ և կենցաղային այլ իրեր:
Գողոնը, «ԳԱԶել»-ով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: