Գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով
20.06.2016 10:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գագիկ Վ.-ին, ով հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: