Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
20.03.2023 12:36
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 00.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հայտնաբերվել և ոստիկանության Էրեբունու բաժին է տարվել 58-ամյա Կորյուն Ք.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 1-ից Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: