Հայտնաբերվեցին և՛ գողը, և՛ մոպեդը. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Մոպեդի գողության վերաբերյալ հաղորդում կամ ահազանգ չէր եղել: Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին, որ անցած տարվա դեկտեմբերին Սարի թաղի 28-ամյա բնակիչը Դավիթ Բեկի փողոցի մի տան մոտից մոպեդ էր գողացել:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին սարիթաղցին հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և, մոպեդով հանդերձ, ներկայացվեց Էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք:
Քրեական հետախույզները պարզեցին նաև մոպեդի տիրոջ ինքնությունը: Իսկ թե ինչու 20-ամյա երիտասարդը գողության վերաբերյալ չէր դիմել իրավապահներին, մնաց անհայտ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: