ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողացել էին ամբողջ հոտը. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

22.12.2023 16:54 Գողություն

Դեկտեմբերի 15-ին 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ չորս օր առաջ՝ լույս 12-ի գիշերը, Արայի գյուղի դաշտից գողացել են իր 158 ոչխարները:
Թեև քաղաքացին, հույս ունենալով անձամբ գտնել կորած հոտը, ուշ էր դիմել իրավապահներին, սակայն Աշտարակի ոստիկանները գործի անցան։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Շենկանի և Ալագյազ գյուղերի երեք բնակիչ:
Հաղորդում ստանալու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 16-ի առավոտյան, գողություն կատարելու կասկածանքով Շենկանի գյուղի իր տանը ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց 43-ամյա տղամարդը։
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողանալուց հետո տղամարդիկ ոչխարները տեղափոխել էին Եղիպատրուշ գյուղի մի բնակչի գոմ, որտեղից էլ 35 գառ Կայք գյուղի մի բնակչի բեռնատարով տարել էին Կանիաշիր գյուղ։ Երկու օր անց, սակայն, ըստ նախնական տեղեկության՝ զղջալով արարքի համար, 43-ամյա տղամարդը գառները վերադարձրել է տիրոջը։
Բացատրական աշխատանքի արդյունքում Եղիպատրուշ գյուղի 41-ամյա բնակիչը ներկայացել է Ապարանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակիցներին՝ Ալագյազ գյուղի 35 և 36 տարեկան երկու բնակչին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախձեռնվել է քրեական վարույթ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: