1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մեծամորի ոստիկաններն ու պարեկները հայտնաբերեցին մեքենան էլ, փախցնողին էլ

Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 6.30-ին Մեծամորի մի բնակիչ հաղորդում տվեց ոստիկանության Մեծամորի բաժնում. գիշերը գողացել էին «ՎԱԶ-2106» մակնիշի իր մեքենան, որի դռները կողպած են եղել:

Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը, տեղյակ պահվեցին նաև Արմավիրի մարզի պարեկները: Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ ձեռնարկած իրավապահների միջոցառումերն արդյունք տվին շատ արագ:

Հաղորդումից մոտ 15 րոպե անց, ժամը 6.45-ին, Արմավիրի մարզի Մարգարա գյուղի դաշտերում հայտնաբերվեց, հիշյալ գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և ոստիկանության Մեծամորի բաժին տեղափոխվեց մշտական բնակության վայր չունեցող 61-ամյա մի տղամարդ: Բաժնում նա խոստովանեց, որ ավտոմեքենան գողացել է ինքը: Գողացված մեքենան հայտնաբերվել է: Պարզվեց նաև, որ տղամարդը նախկինում մի քանի անգամ դատապարտված եղել է նմանատիպ հանցագործությունների համար:

Իրավապահների հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ փետրվարի 20-ի գիշերը Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի տարածքում տղամարդը փորձել էր գողանալ «ՎԱԶ-2106» մակնիշի՝ երեք և «ՎԱԶ-2107» մակնիշի՝ մեկ մեքենա, սակայն իր կամքից անկախ` չէր կարողացել հանցագործություններն ավարտին հասցնել:

61-ամյա տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: