ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երիտասարդը խոստովանել է գողությունը և մատնանշել գողոնի տեղը

24.07.2023 15:47 Գողություն
Երիտասարդը խոստովանել է գողությունը և մատնանշել գողոնի տեղը

Հուլիսի 23-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ օգտվելով եվրոպատուհանների արտադրամասի դռան բաց լինելու հանգամանքից, գողացել են պլաստմասե դետալներ կտրելու համար նախատեսված սղոց-հաստոցը՝ պատճառելով շուրջ 400 000 դրամի վնաս:
Ոստիկանության Մարտունու բաժնի և Գեղարքունիքի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Մարտունու բնակիչ 30-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ խոստովանել է կատարածը և հայտնել, որ սղոց-հաստոցը գտնվում է իր տան բացօթյա խոհանոցում:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: