ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել էր բջջային հեռախոս. Շիրակի քրեական հետախույզների բացահայտումը

26.06.2024 09:51 Գողություն

Հունիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան. 42-ամյա մի տղամարդ Գյումրիում մտել էր մի բնակարան և գողացել բջջային հեռախոս։ Պարզվեց՝ հեռախոսը պատկանում էր նշված բնակարանում նորոգման աշխատանքներ կատարող տղամարդուն։
Մարզային վարչության քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին՝ համագործակցելով Կումայրիի բաժնի ծառայողների հետ: 42-ամյա տղամարդը հայտնաբերվեց և հրավիրվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: