ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողներից մեկը ներկայացավ կամավոր, մյուսին՝ հայտնաբերեցին

Ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ջամալ Թ.-ն, ով 2011 թ. դեկտեմբերի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

***
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ո.-ին, ով հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: