1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ձերբակալվեց հաղորդում տվողը. Իջևանի ոստիկանները պարզեցին ճշմարտությունը

28.08.2023 15:30 Գողություն
Ձերբակալվեց հաղորդում տվողը. Իջևանի ոստիկանները պարզեցին ճշմարտությունը

Օգոստոսի 26-ի կեսօրին իջևանցի մի կին հաղորդում է տվել ոստիկանության Իջևանի բաժնում: Նա հայտնել է, որ ժամը 8.40-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել ու մտել են իր վարձակալած բնակարանը և ննջասենյակի ներքնակի միջից գողացել պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված մեկ միլիոն դրամը:
Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Շուտով հաջողվում է պարզել, որ 37-ամյա կնոջ խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում կինը հրավիրվում է բաժին, և համոզիչ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանում, որ ինքն է ընտանիքի անդամներից գողացել գումարը, որի մի մասով բուքմեյքերային կայքերում կատարել է խաղադրույք, մնացածն էլ ծախսել է անձնական կարիքների համար:
Կինը ձերբակալվել և տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: