Գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
28.10.2023 11:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և Արարատի բաժին է տեղափոխվել 24-ամյա Աշոտ Հ.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: