ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնվեց ոստիկանությունում, քանի որ գիշերը գողացել էր բակում կայանված «ՎԱԶ-2106»-ի էլեկտրական մարտկոցը

07.11.2014 09:47 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, գողացել են Չեխովի փողոցի շենքերից մեկի դիմաց կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Աբովյան փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին: Վերջինս խոստովանել է կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: