Ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում մի քաղաքացու գոտկատեղում ատրճանակ է նկատել
12.01.2015 11:18
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար: Քաղաքացին՝ 1990 թ. ծնված Հարություն Ու.-ն, փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ատրճանակը գազային է:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նրա մոտից առգրավվել է USP COMPACT տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: