ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Գորիսի ոստիկանների կողմից

Հայտնաբերվեց Գորիսի ոստիկանների կողմից

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Գորիսի Գ.Տաթևացու հրապարակից հայտնաբերվել և ոստիկանության Գորիսի բաժին բերման է ենթարկվել 40-ամյա Արմեն Հ.-ն, որը 2018թ. նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: