Գորիսի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երեւանում
16.05.2019 11:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 10.50-ին, Երևանի Տիգրանյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Գևորգ Մ.-ն, որը մայիսի 3-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: