Գորիսում հետախուզվող է հայտնաբերվել
14.10.2013 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Գորիս քաղաքի Արցախյան խճուղու և Մաշտոցի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արմեն Օ.-ին, որը հոկտեմբերի 8-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: