ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսում 7-ամյա տղայի վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին Կապանում

01.10.2014 12:38 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, ձախ սրունքթաթային հոդի էպիֆիզոլիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 7-ամյա Անդրեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում նրան վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Անդրեյ Ա.-ին վրաերթի է ենթարկել «Սայփա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1989 թ. ծնված Սաջադ Փ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Կապան քաղաքում հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին ու ներկայացվել քննչական բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: