Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Գորիսում
16.05.2023 11:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին Գորիս քաղաքի Յոլչյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 41-ամյա Մարտին Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: