ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Մարտի 3-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Գորիս քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է 956 տրանսպորտային միջոց, որոնցից մի քանիսի սրահում հայտնաբերվել են սառը զենքեր։ ՃԵԿ տարբեր խախտումների փաստերով կազմվել է 54 արձանագրություն: 8 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։