Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
03.05.2022 16:21
Ապօրինի ծառահատում
Ապրիլի 29-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Որոտան գյուղի ոստիկանական անշարժ անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Խոտ գյուղի 40-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: