ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Հոկտեմբերի 30-ին Գորիսի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ոստիկանները հերթական շրջայցի ժամանակ ստուգել են Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի 56-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Պարզվել է, որ նա մեկ շաբաթ առաջ Բարձրավան գյուղի հարակից անտառում կաղնի և բոխի էր ապօրինի հատել։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: