Գորիսում գործարկվելու է նոր տեղադրված արագաչափ սարք
26.08.2016 17:19
Հայտարարություններ և ծանուցումներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թվականի օգոստոսի 31-ից գործարկվելու է Գորիս քաղաքի Անկախության փողոցում (Ա. Բակունցի անվան դպրոցի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: