Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11.12.2014 18:46
Համակարգի լրատու
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էին մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Նշելով, որ մասնագիտական պարապմունքների տարեշրջանն ավարտվում է՝ ոստիկանության պետը կարեւորեց ստուգարքների փուլը, որն ի հայտ է բերելու, թե մասնագիտության առանձնահատկություններին ինչ խորությամբ է տիրապետում ստորաբաժանումների ղեկավար կազմը:
Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական ունակությունների կատարելագործումը կարեւորեց ծառայողական պարտականությունները լիարժեք ու պատշաճ կատարելու համատեքստում եւ պարապմունքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես նախկինում չբացահայտված ու հասարակական հնչողություն ունեցող գործերի վրա, որոնց բացահայտումը հնարավոր է ոստիկանի պատվախնդրության ու պրոֆեսիոնալ բարձր որակների դրսեւորման դեպքում:
Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրեց շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել Ամանորին նախորդող շրջանում եւ տոնական օրերին՝ հնարավոր հանցարարքները բացառելու նպատակով:
Այնուհետեւ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մանրամասնեց գործնական պարապմունքների ամփոփիչ ստուգատեսին վերաբերող մի շարք խնդիրներ, որոնց քննարկման արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ: