Գործնական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական որակների բարելավման խնդիրներին:
Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարևորեց տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը:
Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին: