ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, նոյեմբերի 29-ի երեկոյան Վահագնաձոր բնակավայրի 2-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են մոտ 3 խմ փայտանյութ: Տանտերը հայտնել է, որ նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան Վահագնաձոր բնակավայրի հարակից անտառից բենզասղոցով հատել է հինգ կանգուն բոխի, իսկ առաջացած փայտանյութը տեղափոխել է եղբոր «ՈՒԱԶ»-ով:
Փայտանյութն ի պահ է հանձնվել Վահագնաձորի անտառպետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: