Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով օգոստոսի 1-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վահագնաձոր գյուղի հարակից անտառում ստուգել են Վահագնի գյուղի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ բենզասղոցով ապօրինի հատել է երեք կանգուն ծառ։
Նա հրավիրվել է ոստիկանության Գուգարքի բաժին։ Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: