Գուգարքի ոստիկանները սպանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
08.11.2021 13:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 7-ին Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Զոհրաբ Մ.-ն, որը 2012 թ. հոկտեմբերի 30-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: