Գումար՝ սպառնալիքներով
05.03.2013 11:51
Կողոպուտ
Մարտի 4-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ռուբեն Բ.ին, 1991 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, 1991 թ. ծնված Ռաֆայել Ս.-ին և բաժին են հրավիրել 1984 թ. ծնված Արթուր Չ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.35-ի սահմաններում, Արթուր Չ.-ի և նրա ընկերոջ` Հովսեփ Ա.-ի հետ հանդիպման ժամանակ Ռաֆայել Ս.-ն և Ռուբեն Բ.-ն գումար են պահանջել, իսկ երբ Արթուր Չ.-ն հրաժարվել է՝ Ռուբեն Բ.-ն բռունցքով հարվածել է նրան և սպառնալիքների միջոցով գումար վերցրել:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: