Գումարը՝ գրպանահատի ձեռքում
05.12.2012 12:44
Գողություն
Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Գրիգոր Լուսավորչի փողոցում` երթուղային տրանսպորտի կանգառից, գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին:
Լյովա Գ.-ի ձեռքում հայտնաբերվել է գումար, որը, ըստ նրա հայտարարության, գողացել է թիվ 41 երթուղային միկրոավտոբուս բարձրացող մի քաղաքացու գրպանից:
Տուժողի ինքնությունը պարզվել է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: