Գումարը հափշտակել և 3-րդ հարկի բնակարանի պատուհանից ցատկելով` դիմել էր փախուստի
29.08.2013 12:36
Կողոպուտ
Օգոստոսի 28-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Երջանիկ Խ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցի 7 շենքի մի բնակչուհու պայուսակից բացահայտ հափշտակել է 422.000 դրամ և 5 դոլար, ապա 3-րդ հարկի բնակարանի պատուհանից ցատկելով` դիմել է փախուստի:
Երջանիկ Խ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է հափշտակված 422.000 դրամը և 5 դոլարանոց թղթադրամի պատռված կտորը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: