Հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի մեղադրանքով
28.12.2017 12:10
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սարգիս Ն.-ն, որը դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: