Հետախուզվում էր վստահված գույքը հափշտակելու համար
05.09.2023 12:08
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեբերի 4-ին, ժամը 19-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Մինսկի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է 1995 թ. ծնված Աշոտ Ֆ.-ն, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: