Գողություն ամառանոցից
18.03.2015 09:26
Գողություն
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային հատվածի 3-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Էդուարդ Ս.-ին և 1978 թ. ծնված Նաիրա Չ.-ին:
Նաիրա Չ.-ն խոստովանել է, որ Ձորաղբյուրի ամառանոցներից մեկի բակից գողացել է տարբեր տեսակի կենցաղային իրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: