1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողության փորձ, հետապնդում, անսպասելի վրաերթ, ձերբակալություն…

02.03.2015 10:32 Գողություն

Փետրվարի 27-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի մոտ երկու կասկածելի տղամարդիկ կան` ձեռնոցներով, անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը:
Մեկնած օպերատիվ խումբը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտից, Ազատության պողոտայի 12/2 շենքի մի բնակարանից գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1980 թ. ծնված Սերգեյ Ս.-ին, իսկ 1966 թ. ծնված Արթուր Խ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանները հետապնդել են նրան, սակայն Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 4 շենքի մոտ «Շևրոլետ» մակնիշի մի ավտոմեքենա վրաերթի է ենթարկել փախչող Արթուր Խ.-ին և նրան հետապնդող ոստիկանության ծառայողներից մեկին: Արթուր Խ.-ն ձախ սրունքի միջին երրորդի կոտրվածքով և ուղեղի ցնցումով, իսկ ոստիկանության ծառայողը՝ աջ արմնկային հոդի սալջարդով, տեղափոխվել են հիվանդանոց:
Խուզարկությամբ Սերգեյ Ս.-ի մոտ հայտնաբերվել են ձեռնոցներ:
Պարզվել է, որ նա և Արթուր Խ.-ն ժամը 23.50-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել են բացել նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի պատուհանն ու գողություն կատարել:
Սերգեյ Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: