Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
12.03.2015 12:20
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դիլիջանի Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Գոռ Ղ.-ն, ով մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: