Գողությունից հետո խուսափել էր պատժի կրումից
16.03.2017 09:23
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Արմեն Ս.-ն, որը մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: