«ԳԱԶել»-ի վարորդը վառելափայտի համար փաստաթուղթ չի ներկայացրել
06.10.2015 12:05
Ապօրինի ծառահատում
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողներից մեկը Սոլակ գյուղով անցնելիս նկատել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա` բեռնված մոտ 2 խմ վառելափայտով, որի վարորդը` 1982 թ. ծնված Արտաշես Թ.-ն, չի ունեցել համապատասխան փաստաթղթեր:
Արտաշես Թ.-ն հայտնել է, որ վառելափայտը մեկ ամիս առաջ հավաքել է Իջևանի հարակից անտառամասից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: