Հետախուզվում էր գրավառուին վնաս պատճառելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 23-ին Խորենացու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Հակոբ Հ.-ն, որը սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Նա ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					