ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գրպանահատը՝ դանակով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ամիրյան փողոցի թիվ 2 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին:
Նա խոստովանել է, որ փետրվարի 16-ի երեկոյան թիվ 67 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ:
Խուզարկությամբ Արարատ Բ.-ի մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ` 19 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: