Գրպանահատը բերման ենթարկվեց այգուց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողները դեկտեմբերի 14-ին, ժամը 16.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից կանգառից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին: Անձանկան խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է զեղչի և վճարային քարտեր, բանկային քարտ և գումար:
Պարզվել է, որ Աննման Ա.-ն, նույն օրը, ժամը 16.50-ին, գտնվելով թիվ 66 երթուղու միկրոավտոբուսի սրահում` գողացել է 1941 թ. ծնված Ջուլետա Վ.-ի դրամապանակը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: